15 03 2024

Կոմիտասի պողոտայի շուկան փակվում է. «Ժողովուրդ»

Կոմիտասի պողոտայի շուկան փակվում է. «Ժողովուրդ»

Կոմիտասի պողոտայի շուկան փակվում է, առևտրականների խոսքով մինչև ապրիլի 15-ը նրանց ժամանակ են տվել տարածքն ազատելու համար։ Մտահոգված են, որ ապրանքը չեն հասցնի վաճառել, ասում են՝ ապրանքներն իրացնելու համար նոր տարածք չեն տալիս, փողոցային առևտուրն էլ արգելված է։

Պահանջում են՝ գոնե մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ տալ, պատրաստվում են ակցիաներ իրականացնել:

«Փողոցը փակելու ենք այնպես, ինչպես փակում էինք Փաշինյանի համար, մեզ չենք ներում, որ այդ ժամանակ փողոց ենք փակել, վիրավորված ենք»,- ասում են առևտրականները։

Նրանց խոսքով՝ շուկան առել են ու մոտ 100 առևտրական ապրիլի 15-ից հետո մնալու է դրսում:

«Պատրաստվում ենք քաղաքապետարան գնալ, մեր բողոքի ձայնը բարձրացնել, տասնյակ տարիներ աշխատում ենք այստեղ, չենք պատրաստվում դուրս գալ շուկայից»,- ասում են նրանք՝ հավելելով՝ «ուրախացել էինք, որ Սերժից պրծանք, բայց մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ