16 03 2022

ԳՇ-ում ճգնաժամ է․ ովքեր ասում են պաշտոնակատար կա, թող գնան էդ հեքիաթները իրենց տներում պատմեն․ պատգամավոր



Այն մարդիկ, ովքեր քողարկում են ճշմարտությունը, ովքեր քողարկում են մեր հայրենիքի տարբեր հատվածների նկատմամբ ոտնձգությունները,  իրականում նրանք ամեն ինչով պատասխանատվություն են կրում դրա համար։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեկ կարևոր հանգամանք կա․ Մենք փետրվար ամսից խոսում ենք, որ ԶՈՒ ԳՇ-ում ճգնաժամ է, արդեն մոտ մեկ ամիս է, որ ԳՇ պետ չկա, ովքեր ասում են պաշտոնակատար կա, թող գնան էդ հեքիաթները իրենց տներում պատմեն, որովհետև այն մարդիկ, ովքեր տիրապատում են, գիտեն՝ ինչ է նշանակում պաշտոնակատար և ինչ է նշանակում, երբ կա կոնկրետ նշանակված ԳՇ պետ։ ԳՇ-ն պետք է ժամացույցի պես աշխատող համակարգ լինի և այս իրավիճակում հրատապ փոփոխությունները որևէ ձևով չեն կարող նպաստել մեր անվտանգության ապահովմանը»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ