09 03 2022

Ձեր արածն անշնորհք վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ․ Խաչատրյանը՝ կառավարության ներկայացուցչին



Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցող  ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, նշեց, որ  վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում    նշեց․  « Սա արդեն եկու կամ երեք ամսվա ընթացքում երկրորդ դեպքն է,  երբ կառավարությունը արտահերթ նիստ է  հրավիրում, հարցեր է բերում օրակարգ և ասում է՝  «դրանք կարևոր են», բայց ասում է՝  «քանի որ կարևոր են, առաջարկում ենք կարճ՝  հատուկ ընթացակարգով  քննարկել, որովհետև կարևոր են, իմաստ չունի  երկար քննարկել ։ Եվ հրատապ են, այդ պատճառով ուշ ենք բերել»։ Հարգե՛լի գործընկերներ, եթե հարցը հրատապ է՝  շուտ են բերում քննարկմա․  ես, տիկին փոխնախարարին, գրագետ, հնարավորինս ոսկեղնիկ հայերենով հարց եմ տալիս,   եթե հրատապ էր ինչի՞  շոտ չէիք բերում, բանական հարց է,  Ձեզ եմ հարցնում, ոչ թե՝  Ֆինանսների փոխնախարարին, որովհետև Դուք եք եկել զեկուցելու , սա խորհրսդարանական հանրապետություն է,  պետք է հարգանք ցուցաբերեք խորհրդարանին նկատմամբ, այն ինչ Դուք եք անում,   շատ անշնորհք վերաբերունք է խորհրդարանի նկատմամաբ»,-խոսքն ուղղելով փոխնախարարն ու կառավարությանն ասաց ԱՐԹՈՒՐ Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ