17 02 2022

Լավ մասնագետն իր գինը գիտի, ինքը պատրաստ չէ ուսապարկ դանալ․ Ռոբերտ Քոչարյան



«Ի՞նչ ենք ունենալու սահմանների բացումից հետո։ Վտանգը մեծ է՝  մի շարք ապրանքատեսակների , արտադրատեսկաների, ոլորտների համար։ Որոշակի  շոկ է ապրելու մեր տնտեսությունը՝  առաջին 1-2 , միգուցե,  5 տարվա ընթացքում։ Փորձը կար Բուլղարիայի հետ, թե ինչ էր կատարվում այդ երկրի տնտեսության հետ՝ Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո։  Իշխանության կողմից չեմ լսել որևէ գնահատկան, հաշվարկ, թե՝  ինչ հետևանքներ է ունենալու սահմանների բացումը և ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր շուկան։ Այն նախարարությւոնը, որ պետք է  անի այդ հաշվարկը կարծես անվանել են հույսի նախարարություն, որոշակի հումորային ընկալում ունի, բայց փաստը սա է։ Մենք լրջագույն խնդրի առաջ ենք կանգնած որևէ մասնագիտական արձագանք չունենք։  Տպավորությունս այնպիսին է, որ այս մարդիկ ատում են արհեստավարժ մարդկանց՝ մասնագետներին։ Փորձում էի հասկանալ ինչո՞ւ էին ատում, եզրակացությունս հետևյալն է․  լավ մասնագետն իր գինը գիտի,  ինքը պատրաստ չէ ուսապարկ դանալ, որովհետև հասկանում է, որ այդ պաշտոնից ու դիրքից կախված չէ իր բարեկեցությունը»,-հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ