10 02 2022

Այս ամենի մեջ մեծ մեղք ունի ԵՄ պատվիրակությունը և անձամբ տիկին դեսպանը․ Ռուբեն Մելիքյան



Այն հանգամանքը, որ այս հավաքը բավականին մարդաշատ է, ցույց է տալիս, որ այն խնդիրը, որ մենք բարձրաձայնում ենք, մեծ թվով մարդկանց է հուզում։ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության մոտ ակցիայի ժամանակ ասաց հավաք-ակցիայի կազմակերպիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Իմ Համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ որ ուղղակի իրավունքի հետ բացարձակ անհամատեղելի պայմաններում մենք ունեցանք չտեսնված մի բան դատավորի կալանավորում, որը օրեր առաջ ազատ էր արձակել երեք պատերազմի մասնակից, հրամանատար Աշոտ Մինասյանին։ Դրանից անմիջապես հետո սկսվեց քրեական հետապնդում մի հոդվածով, որը երբևէ ՀՀ պատմության մեջ չէր կիրառվել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Մելքիյանի խոսքով, այլևս ասելիք չունեն ՀՀ իշխանություններին։

«Իմ համոզամբ այս ամենի մեջ մեծ մեղք ունի ԵՄ պատվիրակությունը և անձամբ տիկին դեսպանը, որոնք, համոզված եմ, պատշաճ չեն տեղեկացնում մայրաքաղաքաներին այն ամենի մասին, ինչ այստեղ կատարվում է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ