01  10  2016

ՀՀ ԱԳՆ-ն մտահոգ է Սիրիայում ռազմական իրավիճակի սրմամբ

ՀՀ ԱԳՆ-ն մտահոգ է Սիրիայում ռազմական իրավիճակի սրմամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է հայտնում վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:

«Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ ԱԳ նախարարությունը նաև հույս է հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ էլ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ