21 01 2022

Լրագրողական համայնքը իր մեջ պետք է սկզբունքային որոշում կայացնի․ Ալեն Ղևոնդյան

Լրագրողական համայնքը իր մեջ պետք է սկզբունքային որոշում կայացնի․ Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լրագրողական համայնքը իր մեջ պետք է սկզբունքային որոշում կայացնի ու իր նկատմամբ նման պահվածքին ի պատասխան, արձագանքի սկզբունքային պահվածքով, որի մեջ պիտի մտնի երկիրը քպ երեսփոխաններին ու չինովնիկական դասին մեդիա հասանելիությունից զրկելը, ինչպես նաև «նախկիններին քննադատելու» քլիքաբեր թեմաներից հետ կանգնելը։

Երբ դուք, ասենք, եթեր եք տալիս նախկին պն փոխնարար գագիկմելքոնյաններին, վիգենխաչատրյաններին կամ քպ սպասարկու արամսարգսյաններին, դուք փաստացի ջուր եք լցնում գործող ազգադավ իշխանության ջրաղացին։

Այսօր ու այստեղ չի, որ պետք է հիշել համահավասար մեդի հնարավորության մասին։
Չէ՞ որ առանձնազրույցներում դուք լավ էլ արտահայտվում եք սրանց մասին․ ի՞նչ է քլիքն է ձեր սկզբունքայնությունը բեկող այն լուրջ գործոնը․․․ հուսամ ոչ։

Երբ ամեն բան ակնհայտ է և яснее не куда, ու Արցախի կորստին հաջորդելու է ՀՀ-ի ստրկացումը, դուք պետականության պահպանման դիրքերից պետք է հարցերին մոտենաք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ