12 01 2022

Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը ՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ: Ընդգծվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են Հանրապետությունում իրադրության կարգավորմանը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը եւ 2021 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարություններում, հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող որոշ հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ