27 12 2021

Դատախազությունը դարձել է գունավոր իշխանափոխության պահապանը․ ՀՀ երկրորդ նախագահ



Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո, ուղղակի մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար, Կիմ Չեն Ընը նախանձությունից կմեռներ։ Այսպիսի բան Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել, այն, ինչ կատարվում է Վանաձորում, Գորիսում, Թալինում, Մասիսում և մի շարք այլ քաղաքներում, ուղղակի անհնար էր նույնիսկ հիվանդ երևակայության պարագայում ենթադրել, որ սա հնարավոր էր։ Սա վարչա-իրավական ատրակցիոն է»։

Ինչ վերաբերում է Դատախազության աշխատանքին՝ Երկրորդ նախագահը նշեց․«Դատախազությունը շատ հետաքրիքր կեցվածք ունի, այն դարձել է գունավոր իշախնափոխության պահապանը, այլ ոչ թե օրենսդրության և Սահմանադրության։ Վերջին ՍԴ որոշումներն ուղղակի իրավական դաշտում հաստատեց այն, ինչ մենք ասում էինք մի քանի տարի անընդմեջ։ Դատախազությունն ունի շատ բարդ հարաբերություններ կա՛մ իրավագիտության, կա՛մ խղճի հետ․միգուցե՞ երկուսի հետ էլ։

Մի աֆորիզմ կա՝ արդյոք կարող ես համարել, որ խիղճդ մաքուր է, եթե դրանից ընդհանրապես չես օգտվում, սա մեր դատախազության մասին է։ Երկիրը դարձրել է ենթադրյալ ժողովրդավարության բաստիոնից տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոն, սա ևս փաստ է․ ի դեպ,  ինչ ասում եմ, փաստեր են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ