23 12 2021

Ժամանակին ապառիկով բնակարան ու ավտո էին առնում, հիմա դեղ․ Գևորգ Պետրոսյան



Ձեռք առնոցին շարունակվում է, հարգելի ժողովուրդ։ Լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Էկոնոմիկայի բաքան Քերոբյանը ձեռք է առնում էս ազգին (Բաքանը թուրքերեն նախարար է նշանակում ու քանի որ իրենք թրքասեր են, ես որոշ եզրույթներ այդ լեզվով կհնչեցնեմ) ու ասում, որ գնաճի պայմաններում ժողովուրդն ավելի լավ է ապրում, քան մեկ-երկու տարի առաջ․ հասկանո՞ւմ եք էս ձեռք առնոցին, արա, քո ասածը, քո ականջները լսո՞ւմ են։ Ժողովուրդն աղքատության ճիրաններում մեռնում է, մարդիկ տունը հիվանդ նստած վախենում են գնան դիմեն բժշկի, որ մի 20-30 հազարանոց դեղ չնշանակի, տանը դանդաղ մեռնում են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ