22 12 2021

Մինչ նորընտիր ավագանու 1-ին նիստը Վանաձորը կմնա առանց ղեկավարի

Մինչ նորընտիր ավագանու 1-ին նիստը Վանաձորը կմնա առանց ղեկավարի

Վանաձոր համայնքի  ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է։ Այս մասին տեղեկանում ենք Վանաձոր համայնքի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

«Հիմք ընդունելով  ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝   06.10.2021 փոփոխություններով, ինչպես նաեւ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, իրավական առումով Վանիկ Օհանյանը չի կարող պաշտոնավարել որպես Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ