17 12 2021

Ոստիկանական ուժերի կուտակում՝ Թալինի քաղաքապետարանի մոտ. Ընտրվում է քաղաքապետ



Թալին խոշորացված համայնքում կայանալու է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվելու է նաև քաղաքապետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել է 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» ուժերը թեև ավելի քիչ ձայն են հավաքել, սակայն կոալիցիա են կազմել և համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրելու «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանին:

ՔՊ-ի թեկնածուն Տավրոս Սափեյանն է, ով երկու ամիս է Թալինի քաղաքապետի պաշտոնակատարն է: Այս պահին Թալինի քաղաքապետարանի մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքված: Նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված այդ տարածքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ