08 11 2021

Փաշինյանն արձանագրում արեց, որ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանն արձանագրում արեց, որ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան  գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին․ «Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում պատերազմի պատասխանատվությունը զինվորականների վրա հերթական անգամ բարդելուց բացի, մեկ այլ արձանագրում արեց առ այն, որ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի։

Կարծում եմ՝ դա երկու պատճառ ունի։ Առաջին, որ դա Փաշինյանին չի թույլատրում Ալիևը՝ անընդհատ զգուշացնելով, որ դա որպես ռևանշ կընդունի։

Երկրորդ, Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այդպիսի քաղաքական, մասնագիտական, գաղափարական ունակություններ չունի։

Ի վերջո, անվտանգության համակարգի վերականգնումը, կառուցումը, բարեփոխումները զուտ փաստաթուղթ կազմել չէ։

Այնպես որ, Փաշինյանն եկել էր ասելու, որ իր վրա անիմաստ հույս չդնեք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ