29 10 2021

Լավ կլինի, որ հրատապ հարցերի քննարկմանը գերատեսչությունների ղեկավարները գան․ Սեյրան Օհանյան



Երկար ժամանակ է մենք հրավիրում ենք մտահոգիչ հարցերի շուրջ պարզաբանումներ տալու համապատասխան գերտեսչության ղեկավարներին, հատկապես սահմանային իրադրության վերաբերյալ, բայց շուրջ երկու ամիս ԱԺ ղեկավարությունը և գործադիր իշխանությունը չէին կարողանում դա կազքամակերպել, ստիպված հրտապ կարգով քննարկում կազմակերպեցինք ԱԺ-ում։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների հանդիպմանը՝ ուժային կառույցներիի ներկայացուցիչների հետ։

«Եկանք այն եզարակացությանը, որ այդպիսի հրատապ հարցերի քննարկման շրջանակներում լավ կլինի, որ գերատեսչությունների առաջին դեմքերը գան և ներկայանան, որովհետև ներկայացված անձիք լիարժեք չէին տիրապետում իրավիճակին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ