07 10 2021

Ադրբեջանը միակ լեզուն, որ հասկանում է՝ վախն էր հայկական բանակից ու ամուր պետականությունից․ փորձագետ



«Ադրբեջանը և Թուրքիան կանգ առնելու որևէ պատճառ չունեն»,- հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ։

«Ադրբեջանը միակ լեզուն, որ հասկանում է՝ վախն էր հայկական բանակից ու ամուր պետականությունից։ Հենց սա էր, որ տարիներ շարունակ թույլ չէր տալիս Ալիևին ոչ աքլորանար ու լպիրշ արտահայտություններով խոսեր հայերի, ՀՀ ղեկավարների մասին, բայց երբ մեկ-երկու  անգամ փորձում է ու որևէ հակազդեցություն այստեղ չկա, իր հռետորաբանությունը դառնում է արդեն բոլոր մարդկային նորմերից դուրս։ Այստեղի իշխանություններն իրենց ոչ միայն չեն պատասխանում, մի հատ էլ ասում են՝ պատրաստ ենք ձեր բոլոր պայմանները կատարենք, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, միայն թե մեր իշխանությունը պահենք»,- ասաց ադրբեջանագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ