08 09 2021

Դուք երկրի ԱԺ եք ներկայացնում․ չեք ամաչո՞ւմ, գնում պատերազմից հետո Հունաստանում տռճիկ եք տալիս․ Գևորգ Պետրոսյան



Սեպտեմբերի 8-ին մամուլի ասուլիսում նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադարձավ երեկվանից համացանցում շրջանառվող ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի Հունաստանում ծոփվափնյա զվարճանքից տեսնյութին։

«էս պատերազմից հետո ոչ մի ծնունդի, ոչ մի կնունքի, ոչ մի հարսանիքի չեմ կարողանում գնալ, արա, քո աներձագը ինչ գործ ունի էն ԱԺ նախագահի աթոռին թառած անձնավորության հետ տռճիկ է տալիս Հունաստանում։ Դու ամոթ չես անում Ալեն, դու երկրի ԱԺ ես ներկայացնում, գնում Հունաստանում տռճիկ ես տալիս»,- ասաց Պետրոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ