27 08 2021

Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանավորվեցին և այսօր էլ կալանքի տակ են․ Վարդանյանը՝ Մուկուչյանին



Նոր մի կարգավորումով ԿԸՀ-ն պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու նորմ է կիրառում, ի՞նչ մեկնաբանություն ունեք։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Փաստորեն արդեն Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանավորվեցին և այսօր էլ կալանքի տակ են։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս իրավիճակը»,- ասաց Վարդանյանը։

Մուկուչյանի խոսքով անձեռնմխելիության վերաբերյալ նորմը վերանայման կարիք ունի․

«Նորմի բովանդակային մասին առիթ չի եղել նախկինում անդրադառնալու և դրա կիրառելության խնդիրները այդքան տեսանելի չեն։ Այսօր խոսում են նոր նախագծի շրջանառման մասին կապված այդ իրավական նորմի հետ որովհետև իրականում այդ նորմի կիրառումը, որ տեղի ունեցավ ինքն իրենով բազմաթիվ խնդիրներ առաջադրեց, և կարծում ենք լուրջ հստակեցման  և կատարելագործման անհրաժեշտություն  ունի»։

Վարդանյանը հետաքրքրվեց այդ նորմի ոչ հստակության պարագայում արդյոք Մուկուչյանը կողմ է քվերակել ազատազրկված պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու հարցում։

«Ես պատասխանատվություն եմ կրում Սյունիքի համայնքների ղեկավարներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարելու ԿԸՀ-ի քվեարկության համար: Ես առողջական պատճառներով չեմ մասնակցել բազմաթիվ հանդիպումների: Ես մասնակցել եմ հանդիպմանը, որին քննվում էր Արմեն Չարչյանի գործով դիմումը, և քվեարկել եմ ներկայացված միջնորդությունը բավարարելու օգտին»,- ասաց Մուկուչյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ