15 06 2021

Կախված է արդյունքներից. Քոչարյանը՝ երկրորդ փուլի մասին․ Sputnik Արմենիա

Կախված է արդյունքներից. Քոչարյանը՝ երկրորդ փուլի մասին․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիան գրում է․

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ հավանական է համարում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։

«Երկրորդ փուլը ենթադրում է, որ կոալիցիա ստեղծել հնարավոր չի լինի, եթե կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքի` ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Այսօրվա դրությամբ հավանականությունը փոքր է, որ երկրորդ փուլ կլինի», – ասաց նա Sputnik Արմենիային, ՌԻԱ Նովոստիին և Ruptly–ին տված հարցազրույցի ժամանակ։

Միևնույն ժամանակ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը կոալիցիա ստեղծելու հարցը նույնիսկ չի քննարկել, քանի որ հույս ունի հաղթել ընտրություններում և ինքնուրույն կառավարություն ձևավորել։

«Պատիվ ունեմ» դաշինքի (որն արդեն հայտնել է նման հնարավորության մասին) հետ կոալիցիա ստեղծելու մասին հարցին, Քոչարյանը պատասխանել է, որ ներկայիս իրավիճակը և հարցումները մի շարք կուսակցությունների դեպքում մեծ անորոշություն են ցույց տալիս, և հասկանալի չէ, թե ինչ տեսք կունենա խորհրդարանը։

«Սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինենք կոալիցիոն որոշակի լուծումների գնալ», – հավելեց նա։

Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կանխատեսումը կապված հետընտրական շրջանում բախումների հավանականության վերաբերյալ, նախկին նախագահը լիովին չբացառեց դեպքերի զարգացման նման տարբերակը։ «Ամեն ինչ կախված կլինի քվեարկության արդյունքներից և նրանից, թե արդյոք հասարակությունը վստահություն կցուցաբերի դրանց նկատմամբ», – ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Եթե ընտրական հանձնաժողովներն ու ԿԸՀ–ն, ըստ նրա, իրենց աշխատանքը հստակ կատարեն, օրենքի շրջանակում, որևէ լուրջ հետևանք չի լինի։

«Բավական լավատեսորեն եմ նայում արդյունքներին և նրան, որ մեզ կհաջողվի խուսափել այդ կանխատեսումներից», – ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը պայթյունավտանգ է, այն սպառնում է քաղաքացիական պատերազմի վերածվել։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք, այդ թվում գործող ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և բոլոր երեք նախկին նախագահների քաղաքական ուժերը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ