09 06 2021

Արցախից տեղահանված բնակչությանը չեն գրանցում, որ քվեարկելու հնարավորություն չունենան. Ռուբեն Մելիքյան



«Մեր հետ համագործակցող քաղաքացիների օգնությամբ հայտնաբերել ենք, որ այս պահի դրությամբ նույն անուն- ազգանունով և հայրանունով, նույն ծննդյան թվերով 38 անձ երկու տարբեր տեղեր է գրանցված: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը և հավելեց, որ տեսականորեն հնարավոր է, որ դրանք տարբեր մարդիկ լինեն, բայց գործնականում այն շատ փոքր է:

Նա հայտնեց, որ շարունակելու են այդ անունները վեր հանել և ընտրություններից հետո երկու տեղում էլ քվեարկած լինելու և ստարգրությունների առկայության դեպքում կդիմեն ոստիկանությանը և նման քաղաքացիներին հորդորեց չքվեարկել երկու տեղում:

 Մելիքյանը նաև հայտնեց, որ ոստիկանության անձնագրային վարչություններում քաղաքացիները հարյուրներով սպասում են իրենց հերթին, որպեսզի գրանցվեն քվեարկելու համար և որպես օրինակ բերեց Նոր Նորքի ստորաբաժանման վիճակը, երբ 12 պատուհանից 4-ն է աշխատել և դանդաղ է սպասարկումն տեղի ունենեցել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ