27 03 2021

Իշխանության համասեփականատեր սորոսականությունը ՍԴ-ին ծեփում է ասֆալտին. Նաիրա Զոհրաբյան

Իշխանության համասեփականատեր սորոսականությունը ՍԴ-ին ծեփում է ասֆալտին. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հետեւում եմ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հանած ցունամիին։

Իշխանության համասեփականատեր սորոսականությունը մեկ րոպեում 10 ստատուս արդյունավետությամբ ՍԴ-ին ծեփում է ասֆալտին։

Ի վերջո, մարդիկ Հրայրի դեմ խաչակրաց արշավանքի ելան, Հրայրի գրիչը դարձրեցին Google-ով ամենափնտրվող իրը, իրենց սրտով ձեւեցին ՍԴ-ն ու հանկարծ ՍԴ դատավորները համարձակվում են ենթարկվել օրենքին ու ոչ թե մի ինչ-որ կուտոկի։

Նման ողբ, նման ցասում, նման սրտակեղեք հեծեծանք մենք չտեսանք, երբ հանձնեցին Շուշին ու երբ Եռաբլուրը պայթեց մայրերի ողբից։

Չեմ բացառում, որ առաջիկա ժամերին լինեն ինքնահրկիզումներ եւ Հանրապետության հրապարակում վառած խարույկի մեջ այրեն ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ որպես 2018 թվականի ստի եւ կեղծիքի հեղափոխության վավերագիր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ