16 03 2021

Սյունիքը միակ մարզն էր, որ իր դռները փակեց հայրենադավի առաջ․ Նաիրա Զոհրաբյան

Սյունիքը միակ մարզն էր, որ իր դռները փակեց հայրենադավի առաջ․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, թե Սյունիքի որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել։ Գրառումը՝ ստորև․

 

«Սյունիքը միակ մարզն էր, որ իր դռները փակեց հայրենադավի առաջ։ Սյունիքի համայնքապետերը իրենց պահեցին արժանապատիվ հայի ու տղամարդու նման։

Ու հանկարծ մի քայլական հայտարարում է, որ Սյունիքում ոչ մի համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի կռվել։

 

Դե հա, եթե կռիվ ասելով ինքը հասկանում էր Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում կոֆե խմելը, ինչը իրենց քայլերն են արել, ապա կոֆե խմելու ժամանակ այդ համայնքապետերը չեն ունեցել։

Նիկոլի քայլին պարզապես հիշեցնեմ, որ Քաջարանի կամավորական ջոկատի տղաները կռվել են պատերազմի ամենաթեժ կետերում ու զոհեր են տվել, վիրավորվել է Մեղրի համայնքի ղեկավարը, մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իրենց ջոկատներով եղել են առաջնագծում եւ դրան զուգահեռ Սյունիքի սահմանային դիրքերի հետ կապված հսկայական գործ են արել։ Այն դիրքերի, որոնց մի մասը Նիկոլը հետո GPS-ով նվիրեց թուրքին։

Իսկ Գորիսի համայնքապետ Առուշը անգամ պատերազմի ավարտից հետո չէր իջնում դիրքերից։

Ի դեպ, Գորիսի համայնքապետը հետաքրքիր փերֆորմանս է խոստացել Նիկոլի հերթական քայլի կատարմամբ։

Վստահ եմ՝ թեժ է լինելու։

Հարգանքներս Սյունիքի համայնքապետերին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ