10 01 2021

Ստացվում է՝ իմքայլականների մանդատը ձևավորվել է Շուշին հանձնելու, մի ողջ սերունդ կործանելու մեջ․ Վազգեն Սաղաթելյան

Ստացվում է՝ իմքայլականների մանդատը ձևավորվել է Շուշին հանձնելու, մի ողջ սերունդ կործանելու մեջ․  Վազգեն Սաղաթելյան

Վազգեն Սաղաթելյանը գրում է․

««Իմքայլական» պատգամավոր Մարիա Կարապետյանը (խզ որ մեկն ա) խմբակցությունից դուրս եկած պատգամավորների մասին գրում է. «Այս պատգամավորները այլևս բացի սեփական անձից պարզապես ոչ մեկի չեն ներկայացնում, ոչ մեկի, որովհետև նրանք դուրս են եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր նրանց մանդատը»։

Ստացվում է՝ այս խմբակցության պատգամավորների մանդատը ձևավորվել է Շուշին հանձնելու, մի ողջ սերունդ կործանելու, երկիրը խայտառակ կապիտուլյացիայի հասցնելու, քաղաքական ու տնտեսական ճգնաժամ առաջացնելու և վերջապես հասարակությունը պառակտելու տրամաբանության մեջ։ Մնացած պատգամավորները փաստորեն շարունակում են չչշեղվել այս տրամաբանությունից...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ