09 12 2020

Ովքե՞ր են Փաշինյանի համար ժողովուրդը՝ Ջաբրայիլը Քարվաճառից չտարբերո՞ղը. Զոհրաբյան



Նիկոլ Փաշինյանը չունի որևէ տարբերակ մնալու ՀՀ վարչապետի պաշտոնում, նա ասում էր՝ իմ հեռանալու հանրային պահանջ չկա, հիմա բացի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներից նրան հրաժարականի հորդորով դիմել են հոգևոր հայրերը, նրա հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 200 և ավելի համայնքներ և խոշոր քաղաքներ, որոնց թիվն ամեն օր ավելանալու է, միցել է ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, բազմաթիվ մտավորականներ: Այս մասին դեպի ԱԺ գնալու երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հիմա ես ուզում եմ հարց հղել վարչապետի աթոռը բռնազավթածին՝ ո՞րն է հանրային պահանջը: Այսօր լկտիաբար նրա խբակցության պատգամավորներից մեկն ասել է՝  կաթողիկոսները ժողովուրդ չեն, բա ո՞րն է ժողովուրդը, էն որ երեկ բերել էիք հրապարակ, որը Ջեբրայիլն ու Քարվաճառն իրարից չէր տարբերում, հա՞»,- ասաց Զոհրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ