05 12 2020

Այսօր իշխանությունն է աթոռի կռիվ տալիս և ամեն ինչ անում է, որ այն չկորցնի. Վիգեն Ստեփանյան



Շատ պարզ է, որ այսօր կռիվ է տալիս նույն իշխանությունը՝ իրենց աթոռների համար, պատրաստ է ամեն ինչի, միայն թե չկորցնի: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց դերասան Վիգեն Ստեփանյանը:

«Եթե նույն Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի առաջ ասում էր, որ եթե ժողովուրդը չցանկանա ինձ տեսնել ղեկավարի պաշտոնում, ես առաջինը հրաժարական կտամ, էլ ո՞նց է պետք չցանկանալ: Ինձ համար առաջին օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության պարզ էր, որ դա սուտ էր, ֆեյք էր, իր բոլոր այդ լոզունգները, սրտաճմլիկ ձայնով ճառերը ինձ գոնե հավատ չէին ներշնչում, և դա միշտ է եղել: Ցավոք սրտի, իրադարձությունները փաստեցին, որ իմ ինքնազգացողությունը ճիշտ էր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ