05 12 2020

Խոսում էին ինչ-որ օպերացիայի մասին, որն այդպես էլ տեղի չունեցավ և հայտնի չէ, թե ինչու. Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «5-րդ ալիքին»:

Հարցին՝ Շուշիի ընկնելու, Շուշին հանձնելու կամ Շուշին գրավելու մեջ դավաճանություն կա՞, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

-Ինձ համար ոչ միայն հասկնալի չէ, թե ոնց Շուշին հանձնվեց, ինձ համար ավելի մեծ հարց է առաջացնում, թե ոնց իրենք հայտնվեցին Շուշիի մոտակայքերում: Ջաբրայիլից պիկապներով ոտքով մտել են Հադրութն են գրավել, Հադրութից Էդիլու, Էդիլուի ենթաշրջանը Հադրութի, այնտեղից մտել են Ֆիզուլի, Ֆիզուլիից գրավել են Տող գյուղը, Մեծ Թաղլարը, անցել են Մարտունու շրջանի Շեխեր գյուղ, ամբողջ Ասկերանի ենթաշրջան, Ավետարանոց ու շրջակա գյուղերով և հասել են Քարին տակ են հայտնվել: Եվ ոչ մի տեղ այդ ամբողջ ընթացքում, դա տևեց մոտավորապես մի երկու շաբաթից ավելի, որևէ տեղ նոր բնագիծ չի կառուցվել, չեն կանգնեցրել, ինչ-որ փոքր ուժերով փորձում էինք ինչ-որ բան անել այնտեղ: Այդ ընթացքում Վիտալի Բալասանյանն առաջարկեց այդ ամբողջ ֆրոնտի պատասխանատվությունն իր վրա դնել, չդրին: Ես այդ հարցերի պատասխանները չունեմ, թե ինչու այդպես եղավ:

Մեկ շաբաթ Ղարաբաղում բոլորը խոսում էին ինչ-որ մի օպերացիայի մասին, որով պետք է… դուք պատեկարացրեք քարտեզի վրա Հադրութ, էդիլու. օձի պես շատ երկար այնպիսի մի վիճակ էր, որ նույնիսկ զարմանում էիր, թե իրենք ոնց են իրենց թիկունքն ապահովում, ո՞նց են վիրավորներին հանում, և մենք չկարողացանք որևէ տեղ դեմն առնել: Խոսում էր ինչ որ օպերացիայի մասին, նույնիսկ Արայիկ Հարությունյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեկ օպերացիա ենք պատրաստում, որով թշնամին կջախջախվի հենց այդ տարածքներում, ուժեր են կուտակել, հավաքներ, խորհրդակցություններ են արել։ Այդպես էլ որևէ օպերացիա տեղի չունեցավ և հայտնի չէ, թե ինչո՞ւ. մենք սրա պատասխանը ևս պետք է ունենանք: Ինչո՞ւ չեղավ՝ ես չգիտեմ:

Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան, որևէ ռազմական փորձագետ ևս չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց այնտեղ և չեմ կարծում, որ հիմա մենք ի վիճակի ենք դա պարզել այնքան ժամանակ, ինչքան այս իշխանությունը մնա իշխանության: Ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը, ուրեմն այս իշխանությունը պետք է հեռանա և միայն այդ պարագայում հենց իրենք զինվորականները պետք է ճշմարտությունն ասեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ