12 11 2020

«Իմ քայլը» խմբակցությունը «կաշին փրկող», մանիպուլիացիոն հայտարարություն տարածեց. Արտակ Զաքարյան

«Իմ քայլը» խմբակցությունը «կաշին փրկող», մանիպուլիացիոն հայտարարություն տարածեց. Արտակ Զաքարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, երեկ, ինչպես միշտ «կաշին փրկող», մանիպուլիացիոն հայտարարություն տարածեց: Մասնավորապես՝ ասում են, իբրև թե ընդդիմադիրները՝

1. կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,

2. կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,

3. կողմնակից են պատերազմի շարունակմանը:

Սա հասարակությանը խաբելու, մոլորեցնելու հերթական փորձ է: Այդ մասին ֆեյսբուքյան գրառւոմ է արել Հայաստանի Հանրապետկան կուսակցության անդամ Արտակ Զաքարքյանը:

Նա գրել Է. «Ընդդիմությունը երբևէ չի ժխտել ռուսական միջնորդությունը, ավելին՝ միշտ կարևորել է այն: Ձեզ հազար անգամ ասել ենք, որ հայ-ռուսական հարաբերությւոնների ձեր, և ձեր «տերերի» կողմից վատթարացումը, բելերու է անդառնալի վատ հետևանքների: Ցավոք, այն տեղի ունեցավ, և Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին այդ հանգամանքից:

Ընդդիմությունը ռուսական խաղաղապահներին երբեք դեմ չի եղել, սակայն դուք արեցիք անդառնալի սխալներ, որի պարագայում խաղաղապահներն այժմ կանգնելու են ոչ թե Արցախի շուրջ, այլ բուն Արցախի տարածքների ներսում: Այնինչ կարող էիք ճիշտ ժամանակին կայացնել կրկին ցավոտ, բայց ոչ կապիտուլիացիոն որոշումներ: Արդյունքում չէինք կորցնի այն, ինչ դարերով պատկանել է արցախցիներին:

Խնդիրը պատերազմի շարունակությունը չէ, այլ պատերազմի խայտառակ արդյունքների ու դրանով ստեղծված հետևանքների քաղաքական շտկման հնարավորություն ենք տեսնում, որն այլևս դուք ի վիճակի չեք անելու: Ի վիճակի չեք, որովհետև չունե՛ք այլևս ներքին և արտաքին բավարար կշիռ, որպեսզի կարողանաք բանակցային ձևաչափում գոնե նվազագույն շահեկան դիրքերում հայտնվել:

Բացի այդ, եթե այդպես ջանասիրաբար հոխորտում եք ընդիիմադիր ուժերի վրա, ապա ինչո՞ւ նույն ջանասիրաբար չէիք անդրադառնում ալիևին, որն իր հրապարակային հարցազրույցներում, միջազգային մամուլով բացահայտ ծաղրում էր ձեր քաղաքական ղեկավարին: Ցավոք, նա նաև մեր երկրի ղեկավարն է:

Տիկնայք և պարոնայք, մանդադով չեն քաղաքական գործիչ դառնում, մանդատը ձեզ օժտում է հայրենիքին ծառայելու իրավա-քաղաքական ուժով, իսկ դուք երկրի շահը մի կողմ թողնելով, ձեզ անհրաժեշտ պահին, պարզապես դառնում եք սովորական բանսարկու»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ