22 10 2020

Նախկին նախագահների բացառիկ հանդիպումը միայն դրական նշանակություն է ունենալու․ քաղաքագետ

Նախկին նախագահների բացառիկ հանդիպումը միայն դրական նշանակություն է ունենալու․ քաղաքագետ

Քաղաքագետ Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Անկասկած, Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է եւ դրական նշանակություն ունի: Պատերազմական այս բարդ վիճակում յուրաքանչյուր քայլ, որը կարող է նպաստել համախմբմանը եւ իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելուն, միանշանակ պետք է ողջունել:

Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հանդիպումը օրեր առաջ 16 կուսակցությունների կողմից արված կոչի տրամաբանության մեջ է եւ քայլ է մեր ներուժը համախմբելու եւ միասնաբար այս իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու եւ խաղաղություն հաստատելու համար:
 
Իրական համախմբումը լինում է հենց այսպես եւ ոչ թե չնյութականացող կոչերով: Հայաստանյան քաղաքական կյանքում արձանագրված այս բացառիկ հանդիպումը միայն ու միայն դրական նշանակություն է ունենալու: Նախկին նախագահների փորձը, ունակությունները, ազդեցությունը եւ կապերը անշուշտ կնպաստեն, որ մենք ավելի արագ եւ արժանապատվորեն դուրս գանք այս բարդ եւ ծանր իրավիճակից»:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ