13 10 2020

Եթե ԼՂ-ն Ադրբեջան է, ինչո՞ւ է վերջինս գնդակոծում իր տարածքը. Կոնստանտին Զատուլին



Ադրբեջանը ռազմական գործողությունների առաջին օրից հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին: Այս մասին «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նա շեշտել է, որ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի էլեկտրակայանին, Շուշիի Ամենափրկիչ Մայր տաճարին: «Այդ ամենը դժվար է բացատրել պատահականությամբ»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ