05 10 2020

Վարչապետը զբաղված է մարզերից զորակոչվող տղաների տրանսպորտի հարցով

Վարչապետը զբաղված է մարզերից զորակոչվող տղաների տրանսպորտի հարցով

Մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։

Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երեւանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։

Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։

Պրոցեսը՝ շուրջօրյա։ Մարզպետարանների եւ քաղաքապետարանների աջակցությամբ»,- գրել է վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ