04 09 2020

Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանում «Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդներին հյուր

Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանում «Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդներին հյուր

Ռոբերտ Քոչարյանը Սևանում է՝ «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին հյուր։ Հայաստանի երկրորդ նախագահը #հաղթանակած2020-ի ճամբարականներին ոգևորել է Արցախյան հաղթանակի պատմություններով: Խարույկի շուրջ երիտասարդների անդադար հարցերն առնչվում էին Հայաստանի ապագային։

«Եթե կորցնենք մեր զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար շինծու արժեքները», - նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«Հաղթանակածի» երիտասարդների հետ հանդիպման գլխավոր պահն է դարձել հավաքի խորհրդանիշ դրոշի վրա ստորագրության արարողությունը․ որպես Արցախի հերոս, Ռոբերտ Քոչարյանն իր ստորագրությունն է ավելացրել Պարգև Սրբազանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Արշավիր Ղարամյանի, Սեյրան Օհանյանի, Արկադի Ղուկասյանի, Ռոբերտ Աբաջյանի (հոր) և Արցախի մյուս հերոսների ստորագրությունների կողքին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ