24 04 2020

Վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է շուրջ 89 հազար անուն. Նիկոլ Փաշինյան

Վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է շուրջ 89 հազար անուն. Նիկոլ Փաշինյան

Այսօրվա ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է.

1915 համարին՝ 85 հազար 575 անուն

00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի հայրենակիցներ. հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:

- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,

- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,

- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,

- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,

- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,

- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ