21 04 2020

Հերթական շանտաժի պես մի բան է․ Անի Սամսոնյանը՝ վարչապետի «լայվի» մասին

Հերթական շանտաժի պես մի բան է․ Անի Սամսոնյանը՝ վարչապետի «լայվի» մասին

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի ուղիղ եթերին, որի ժամանակ Փաշինյանը ներկայացել էր այն մարդկանց խմբերին, որոնք հեղափոխությունից հետո հիասթափվելու տեղ ունեն:

«Երբ կարդացի ՀՀ վարչապետի «Մեծ հիասթափության մոդելավորումը» վերնագրով տեսանյութի վերնագիրը, մտածեցի, որ վերջապես նա կանդրադառնա հարկադիր պարապուրդի մատնված և անփող քաղաքացիներին, վարձով ապրող, բայց վարձի փող չունեցող քաղաքացիներին, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մարդկանց, օրեցօր սնանկացող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր այսօր սպասում են պետության աջակցությանը։

Բայց ես սխալվեցի։ Պարզվեց սա հերթական շանտաժի պես մի բան է։ Հիշում եք, չէ՞, ով որ դեմ էր հանրաքվեին՝ պետական դավաճան էր։ Հիմա ով որ համարձակվի հիասթափվել իշխանությունից, ուրեմն նա

նախկին իշխանավոր է,
նախկին իշխանության սպասարկող,
կոռուպցիոներ,
կրիմինալի ներկայացուցիչ,
իշխանությանը սպասարկող ուժեր,
արևմտամետ,
ռուսամետ,
իշխանությունից նյութական ակնկալիքներ ունեցող մարդիկ, ընկերներ և բարեկամներ,
(Եկեղեցու և Սփյուռքի անունը ամաչում եմ տալ այս կոնտեքստում):

Շարունակեք շերտավորել Հայաստանը և մոդելավորել հայերին։ Բայց վստահեցնում եմ դա ձեզ այլևս վարկանիշ չի բերում։

Երկու տարի կորցրել եք։ Եվ դա՝ ամենամաքուրը, ամենալավը, ամենաճիշտը լինելու մոլուցքի դողէրոցքից», - գրել է պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ