01 04 2020

Արայիկ Հարությունյանը ներողություն խնդրեց շուշեցի կնոջից



Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Շուշիի ընտրատեղամասում կատարված միջադեպին նշեց․

«Կնոջ նկատմամբ, թող ինքն ինձ ների՝ ես իրեն վաղուց եմ ճանաչում, մարդը գտնվելով առողջական ծանր վիճակում, միայն ափսոսում եմ, որ նրա նկատմամբ այդպիսի ոչ մարդկային վերաբերմունք են ցուցաբերել։ Այդ մարդուն ես և իմ թիմը կաշառելու կամ որևէ քայլ անելու անհրաժեշտություն չենք ունեցել, քանի որ նա ինձ շատ հարազատ մարդ է։ Ես չգիտեմ՝ միամտորե՞ն թե մտածելով է կատարել։ Այդպիսի մի քանի դեպք… փորձելով մեր այս փայլուն ընտրարշավ ու ընտրությունները կասկածի դնելով ինչ-որ մի քանի մարդու նկարելու պատճառով ես չեմ համարում, որ դա արդար է»։

Հիշեցնենք, որ Մարտի 31-ին ԱՀ-ում անցկացված ընտրությունների ժամանակ Շուշիում մի քաղաքացի իր քվեաթերթիկը լուսանկարել էր, որը դիտորդները որպես խախտում էին արձանագրել, վերցրել հեռախոսը տեսանկարահանել, որտեղ երևում էր, թե որ կուսակցությանն է  նա ընտրել։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ