10 03 2020

Դատարանները մոնոպոլացները Փաշինյանի վաղեմի երազանքներից է․ «Դեժավյու»

Դատարանները մոնոպոլացները Փաշինյանի վաղեմի երազանքներից է․ «Դեժավյու»

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՄՈՆՈՊՈԼԱՑՆԵԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑ Է

«Դեժավյու» ֆեյսբուքյան էջը գրում է․

Ինձ Կոնգրեսի լիարժեք մաս եմ համարում, ինձ համարում եմ Կոնգրեսինը եւ Կոնգրեսը համարում եմ իմը. Նիկոլ Փաշինյան 2012թ

Իր «Հայկական ժամանակ»-ի 2012 թ-ի հոկտեմբերի 13-ի «Ես տնվոր չեմ, որ հեռանամ» խմբագրականով, իր նկարով և բրեժնևյան ոգով պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անոնսավորել է «Ազատություն» ռադիոկայանին տված իր «ֆեյսբուքյան ասուլիս»-ը։ Ապա ողջ 3-րդ էջում` «Եկել է ավելի մեծ ջանքեր գործադրելու ժամանակը» նյութով, մեկ այլ իր նկարով և «ներկայացնում ենք ասուլիսի հարցուպատասխանը։

Նյութում չենք ներառել թեմաները, որոնց Նիկոլը մի քանի անգամ անդրադարձել է մեր թերթում տպագրված իր ելույթներում» մեկնաբանությամբ պատգամավորը նաև մանրամասնել է իր նախագահական հավակնությունները.

«Հարց. պարոն Փաշինյան, չե՞ք կարծում, որ դուք եք հանդիսանում այսօր հույժ անհրաժեշտ կոնսոլիդացիոն ապահովող գործիչն, ում պահանջարկն ունի ժողովուրդը առաջիկա նախագահական ընտրություններում փոփոխություն անելու համար։ Ուստի, արդյո՞ք ժամանակը չէ վճռական եւ ընդդիմադիր հայացքների միաբանմանն ուղղված քայլ կատարել։

Ն.Փ. - Եթե խոսքը վերաբերում է նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելուն, իսկ ակնհայտորեն խոսքը դրան է վերաբերում, այդ հարցի քննարկումը կոռեկտ չեմ համարում այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կայացրել նախագահական ընտրությունների հետ կապված որոշում։

Իմ քաղաքական գործունեության ընթացքում կառուցողական դերակատարմամբ ամեն ինչ կանեմ` մեր երազած փոփոխություններին հասնելու, սահմանադրական իրականությամբ երկիր տեսնելու համար։ Եկել է ավելի մեծ ջանքեր գործադրելու ժամանակը։

Մենք չունենք ընտրություն` կստացվի՞, թե չի ստացվի։ Պետք է գնանք եւ իրականացնենք այդ փոփոխությունները, գնանք եւ կերտենք այն հայրենիքը, որ խոստացել ենք մեր երեխաներին։Իշխանափոխությունը դարձել է հասարակական հստակ պահանջ։ Իշխանության խնդիրը ոչ թե ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատ դատական համակարգ, ազատ տնտեսական մրցակցություն ապահովելն է, այլ` տնտեսությունը մոնոպոլացնելը, դատարանները մոնոպոլացնելը, որպեսզի պաշտպանված լինի հնարավոր քրեական հետապնդումներից։ Ես ՀԱԿ-ում տնվոր չեմ, որ հեռանամ։ Ես Կոնգրեսում եմ ի սկզբանե, Կոնգրեսի ակունքներում եմ, ինձ Կոնգրեսի լիարժեք մաս եմ համարում, ինձ համարում եմ Կոնգրեսինը եւ Կոնգրեսը համարում եմ իմը։ ՀԱԿ-ում ստատուս քվոն կոնսենսուսի բացակայությունն է։ Պետք է ձեւակերպվի նոր կոնսենսուս Կոնգրեսում։

Այդ մարդկանց օրենքով սահմանված կարգով իրավական երկրում իրենց կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելը իմ քաղաքական գործունեության նպատակներից մեկն է»։Ակնհայտ է, որ Փաշինյանի պատվիրած հարցին վաղօրոք լավ պատրաստած պատասխանը պարզ սադրանք էր ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի նկատմամբ։Համայն ընդդիմության «կոնսոլիդարիչ» նշանակվելու 2012-ի իր մղումը 2018-ին նա վերածեց «կամ ե՛ս կդառնամ վարչապետ, կամ ո՛չ ոք չի դառնա» սպառնալիքի։

Հիմա բոլորին է պարզ, որ այն ամենն` ինչ ընդդիմադիր պատգամավորն իբր մերժելի, անկարելի, հանցավոր էր համարում, դարձրել է իր վարչապետական առօրյան։ Նա անկարող է կառուցել, քանի որ նշանակված է պառակտելու, քայքայելու, ամենայն հայկականը կործանելու համար։ Ժողովրդի մանդատ չունեցողը ժողովրդի անունից ժողովրդին զրկել է օրենքից, սահմանադրությունից, ազատություններից, իրավունքներից, կարգ ու կանոնից և իր նկրտումն է իրագործում քաղաքական հաշվեհարդարի, ամեն առողջը, հայկականը, բարոյականը բանտարկելու քայլերով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ