28  02  2020

30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Համբարյան

30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Մեկ շաբաթ առաջ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ կանխատեսել էի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատրվակներով տնետուն է ընկնելու, բայց իրականում «Այո»-ի քարոզչությամբ է զբաղվելու։ Առաջին փորձերը կատարվեցին «գիրք նվիրելու» օրվա շրջանակներում... »:

Իսկ հիմա, երբ երեկ ձախողվեց ՍԴ դատավորների «Կաշառք՝ հրաժարականի դիմաց»  օպերացիան, ՀՀ վարչապետը որոշեց կրկին տնետուն ընկնելու PR քայլը վերսկսել... Այս քայլի պրիմիտիվությունը նրանում է, որ պարոն վարչապետի և «այո»-ի գովազդով զբաղվողներն այնպես են ներկայացնում, որ Փաշինյանը ում տուն գնում է՝ բոլորը նրա կողմնակիցներ ու երկրպագուներ են... Դեռ մեկը չեղավ, որ Փաշինյանին սուր հարցեր ուղղի և բացահայտի վերջինիս  չիրականացրած խոստումները, որոնք կյանքի կոչելու համար երկար ժամանակ պետք չէր... Որևէ մեկը դեռ չի քննադատել վարչապետին իր հետ հանդիպման ժամանակ, ինչն ուղղակի ծիծաղելի է...Փաշինյանը փորձում է համոզել բոլորին, որ իր բարձրաձայնած «ժողովուրդը» իր հետ է...

Կամ որևէ բանիմաց մեկը պատկերացնում է, որ 30-ից ավելի թիկնապահներով, 12 մեքենայով շրջող, դիպուկահարներով շրջապատված Նիկոլ Փաշինյանը, որին մոտենալ հնարավոր չէ, կարող է, հենց այնպես՝ առանց երաշխիքների, գնալ ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկի տուն...

Ո՞ւմ են իշխանությունները միամիտի տեղը դրել։

Համոզված եմ, այն ընտանիքները ուր այցելում է պարոն վարչապետն ԱԱԾ-ի կողմից ստուգված են իրենց "լոյալության" պահով, իսկ վարչապետի թիկնազորն էլ Փաշինյանի "միամիտ" այցից առաջ համապատասխան գործողություններ իրականացրած կլինի և՛ համապատասխան բնակարանում, և՛ տարածքում...Հետաքրքիր է, Գյումրի այցելելիս պարոն Փաշինյանը կարո՞ղ է "միամտաբար" մեր տուն էլ գա...Համապատասխան կառույցները շատ վաղուց են ինձ գաղտնալսում և հետևում...Մեծ աշխատանք չի պահանջվի իմ ով լինելը բացահայտելու համար...Բավական հարցեր ունեմ իրեն տալու...

Հ.Գ. Վարչապետի PR-ով զբաղվողները շատ պրիմիտիվ են ու նրանց մոտ այնպիսի տպավորություն է, որ միայն գործ ունեն անկիրթ և "պողոսացված" մասսայի հետ..."Հեծանիվով գործի գնալը", "Փաշինյանները կուկուռուզ են ուտում Դիլիջանի ոլորաններում", "Փաշինյանների փախուստը կառավարական ամառանոցից", "Անհայտ երեխայի պաչիկը վարչապետի հետ կառավարության շենքի մոտ ", "Քծնագրիչը" և այլ օպերացիաները դրա վառ օրինակներն են...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ