19  02  2020

Նիկոլ Փաշինյանն առիթը չօգտագործեց իր տեսլականը ներկայացնելու համար. Խոսրով Հարությունյան



Մյունխենյան հարթակը շատ լավ հնարավորություն էր ներկայացնելու մեր մոտեցումները: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Խոսրով Հարությունայնը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև բաց հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է անընդհատ կոնֆլիկտը ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ըստ էության այն հանգեցնելով տարածքային խնդիրների: Մինչդեռ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ  Արցախյան հակամարտության հիմքում ընկած էր ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման իրավական, աշխարհաքաղաքական երաշխիքների ձևավորման խնդիրը, որը կարող է լինել միայն ու միայն նրա անկախությունը միջազգայներոն ճանաչելու նպատակով»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ