14  02  2020

ԿԸՀ-ն՝ քարոզարշավին եթերաժամանակ տրամադրելու և «ՈՉ»-ի բացակայության մասին

ԿԸՀ-ն՝  քարոզարշավին եթերաժամանակ տրամադրելու և «ՈՉ»-ի բացակայության մասին

ԿԸՀ-ն պարզաբանում է ներկայացրել հեռուստաեթերում անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ ասվում է. 

«Համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, համաձայն որի՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդիսանում է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմին, որն ապահովելու է հեռուստառադիոընկերությունների եթերային բովանդակության մշտադիտարկումը։

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է 2020թ. փետրվարի 17-ին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020թ. փետրվարի 18-ից: Գրությունը (դիմումը) կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:

Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ