14  02  2020

Փաշինյանն ապրում է պոտենցիալ վախի մեջ․ Երվանդ Բոզոյան



«Հասարակ մարդիկ լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետև իշխանությունն ասում է, որ ՍԴ-ն նախկին  իշխանության ներակյացուցիչներն են, եթե մենք նախկին իշխանություններից ազատել ենք գործադիրը, օրենսդիրը, ապա ինչու  պետք է չազատենք երրորդ իշխանությունից»,- «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: 

Քաղաքագետը հիշեց Սովետական միության տարիները․ «37 թվականը լուսնից չի իջել, այն ձևավորվել է հենց այդ համակարգից: Նույնը եղավ նացիստական Գերմանիայում, երբ Հիտլերն օրինական ճանապարհով եկավ իշխանության և վերացրեց դատական իշխանությանը:

Ի դեպ, նա ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, 6 տարի տանջվեց այն վերացնելու համար: Նա նախ ստեղծեց դատավորների ժողովրդական պալատը, հետո պայքարեց հին դատական համակարգի վերացման համար, հետո Ազգերի լիգան դիմադրեց: 39 թվականին, երբ Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, Հիտլերն օգտվեց առիթից և վերացրեց հին դատական համակարգը: Իսկ Նիկոլ Փաշինյանը դա ուզում է անել իշխանության գալուց 2 տարի հետո»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ