13  02  2020

Զոհերի քանակը վիճակագրություն եք դարձրել և ծպտուններդ չի ելնում․Ռուբեն Մխիթարյան

Զոհերի քանակը վիճակագրություն եք դարձրել և ծպտուններդ չի ելնում․Ռուբեն Մխիթարյան

«Gyumri.HighCLASS» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն»...

Բայց միեւնույն չէ, որ այս տարվա սկզբից բանակում, խաղաղ պայմաններում ունենք 10-ից ավել զոհ:

Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց միեւնույն չէ, որ հերթական զոհի հարազատները անհուսալիությունից դրդված նորից փողոց են փակելու ու իրենց հանգստացնելու համար գնալու է անձամբ նախարարը, երբ-որ անձամբ «մեծն» դատախազը եթե զորամասերից դուրս չգար, կարող է եւ բանակում միջանձնային հարաբերությունները այլ որակի դառնային:

Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց միեւնույն չէ, որ սեւազգեստ մայրերի քանակը 10-ով ավելացավ ու հիմա հաստատ ինչ-որ մի «բութ» էակ, ողբացող ու բոլորին ու բոլորիս՝ մարդկանց, երկրին, կառավարությանը անիծող սգավոր մորը անվանելու է «հակահեղափոխական»:

Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց մինեւնույն չէ ձեր ընկալումը երկրի զարգացման վերաբերյալ, որովհետեւ ձեր համար զոհերի քանակը տարվա վերջի թվային վիճակագրություն էք դարձրել ու հիմա ծպտուններդ չի ելնում:

Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց միեւնույն չի, թե ինչ է կատարվում բանակում, ՈՐՈՎՀԵՏԵՎ՝ ԱՅՈ, ԻՄ ՄԱՅՐՆ ԷԼ Է ՍԵՎԱԶԳԵՍՏ ու ես էլ ՀՀ 3.000.000 վարչապետերից մեկն եմ, ինչպես ասում է երկրի ղեկավարը ու թող հիմա մեկը բախտը փորձի ինձ անվանի ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ կամ ԹՇՆԱՄԻ: Իմ ընտանիքը ամբողջությամբ զգացել է այն, ինչ ցավոք զգում են հիմա այդ ծնողները:

Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց միեւնույն չէ, թե ինչ է կատարվում բանակում, որովհետեւ 2 տարի անց իմ որդին գնալու է բանակ ու ծառայելու է իր հայրենքին անկախ նրանից, թե ով է էդ պահին ՍԴ նախագահը, կամ վարչապետը, ԱՅ ՀԵՆՑ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ՁԵՐ «ՀԱՆՐԱՔՎԵՆ» ու միեւնույն չեն բազմաթիվ գերկարեւոր հարցեր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ