13  02  2020

Գործադիրը կլինկերի պետտուրքի սահմանումը հետաձգեց



ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը: Օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: 

«Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար՝ 14 հազար դրամ, և նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում ԻԻՀ-ից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Առաջարկում ենք, ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով, երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև այս տարվա հուլիսի 1-ը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն և վերջնական գնահատական տալ մեխանիզմի մրցակցային ազդեցությանն ու նաև հասկանալ, թե ՀՀ երկարաժամկետ մրցակցային տեսանկյունից ինչ ազդեցություն է տալիս նախագիծը»,- նախագիծը ներկայացնելիս նշեց Ավագ Ավանեսյանը: 

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ