07  02  2020

Ինչո՞ւ էր Տիգրան Մուկուչյանը եկել ԱԺ



Մեր քննարկումը եղել է ոչ միայն հանրաքվեի մասին օրենքի, այլ նաև օրենսդրական տարբեր հարցերի վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով հարցին, թե ԱԺ–ում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ ինչ հարցեր են քննարկվել. «Տարբեր օրենքներում առկա են խնդիրներ, և ԿԸՀ-ը ինչ օրենսդրական ակտերով աշխատում է, այդ օերնքներում նկատված առանձին ինստիտուտների հետ կապված ներկայացվել է որոշակի մոտեցումներ, դիրքորշումներ»:

Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման վերաբերյալ հարցի քննարկմանը, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Հանրաքվեի նշանակվելուց հետո, երբ որպես ԿԸՀ սկսենք գործառույթները, ինչպես միշտ, այնպես էլ այդ ժամանակ լիարժեք կիրազեկենք»:

Իսկ, թե ինչ ժամկետներում կկազմակերպվի հանրաքվեն, Մուկուչյանը պատասխանեց. «Այսօրվա գործող հանրաքվեի մասին օրենքում ժամկետները, որոնք ամրագրված են, ըստ էության՝ նույնիսկ մի քիչ ավելին են, քան արտահերթ ընտրությունների համար նախատեսված ժամկետները: Բնական է, որ եթե մեկնարկում է գործընթաց, ապա հանձնաժողովը՝ ոչ միայն կենտրոնական, այլ նաև տարածքային հանձնաժողովները, ուղեցույց ունենում են և այդ ժամկետներում պետք է կազմակերպեն գործընթացը»:

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ ձևակերպումով է լինելու քվեաթերթիկը, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Մենք այս պահին որևէ դատողություն անել չենք կարող, որվհետև դրանք գործըթնացներ են, որոնք հետևում են մեկը մյուսին, իրավական գործընթացներ են: Այսինքն նշանակվում է հանրքավե, նշանակվելուց հետո արդեն սկսում են առանձին կամզակերպական աշխատանքներ, զուգահեռաբար իրականացվում է քարոզչության գործընթաց և այդ ընթացքում արդեն  հստակ է լինում, թե ինչ հարցի վերաբերյալ է կազմակերպվում հանրաքվեն»:

Ճշտող հարցին էլ՝ կա՞ մի կետ, որը խանգարում է անցկացնել հանրաքվե, Տիգրան Մուկուչյանը նույն պատասխանը տվեց. «Ես այստեղ էի հարցերի ավելի լայն շրջանակ քննարկելու համար, որովհետև մեր կիրառության ենթակա օրենսդրական ակտերի շրջանակն ավելի լայն է, քան միայն հանրաքվեի մասին օրենքը»:

Իսկ, թե ինչպե՞ս է հիմա աշխատում Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաշվի առնելով նախկինում վերջինիս հնչեցրած մեղադրանքներն իր հասցեին, Տիգրան Մուկուչյանը հստակ պատասխան չտալով՝ նշեց. «ԿԸՀ-ը հանդիսանում է անկախ հանձնաժողով, որի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ և ընտրական օրեսնգրքով: Կա ընտրական օրենսգիրք, որի կանոնակարգումներին համապատասխան կազմակերպում ենք ընտրական գործըթնացը: Ինչպիսին, որ այդ կանոնակարգումներն են, դրան համապատասխան էլ կազմակերպվում է ընտրական օրնսգիրքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ