04 02 2020

Իշխանությունն ասում է՝ ես լեգիտիմ եմ և թքած ունեմ ձեր հայտարարությունների վրա. Էդմոն Մարուքյան



«Թե ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, թե Վենետիկի հանձնաժողովի նախագահ բուքիքիոյի հայտարարությունը ուղղված են իշխանություններին և 2 հայտարարություններն էլ որոշակի կոչ են պարունակում իշխանությանը՝ տարբեր առումներով։ Առաջինը, վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ եղած ռեկոմենդացիաները պահպանելուն էին ուղղված, և երկրորդն այն լարմանը, որ կա այսօր։ Երկու հայտարարություններն էլ սխալ են մեկնաբանվել իշխանությունների կողմից, մեկնաբանվել են ի օգուտ իրենց։ Այսինքն իշխանությունները, երբ ասում են մենք ողջունում ենք այդ հայտարարությունը, դրանով ուզում են ծածկել մտահոգությունների այդ ամբողջ հատվածը: Ես դա պետք է անվանեմ թրոլինգ։ Բարձր մակարդակով իշխանությունը թրոլինգի է ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, այնուհետև Վենետիկի հանձնաժողովի նախագահին։ Այդ մարդկանց ձեռք են առնում և ինչո՞ւ են ձեռք առնում, որովհետև եթե դուք համեմատեք նախկինում այս ձևի հայտարարությունները ոնց են ընկալվել, դա էլ պարզ կլինի: Որովհետև իշխանությունը լեգիտիմ իշխանություն է և որևէ բանով կաշկանդված չէ, ցույց է տալիս, որ ես լեգիտիմ իշխանություն եմ և ես թքած ունեմ ձեր հայտարարությունների վրա, ես այդպես եմ ընկալում»,- փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ