22 01 2020

Ցավակցել եմ, ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը. Նիկոլ Փաշինյան

Ցավակցել եմ, ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ նախկին ղեկավար  Գեորգի Կուտոյանի մահվան դեպքքին՝ նշելով, որ այն շատ ցավալի դեպք է։

Վարչապետը նշեց, որ հիմնական վարկածը, որ այսօր քննվում է, ինքնասպանության հասնցելն է: «Կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որ ճշմարտությունը 100 տոկոսով բացահայտվի: Ես էլի ասել եմ ու ասում եմ՝ երաշխավարում եմ, որ Կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որ այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը, մինչև վերջին դետալը բացահայտվեն»,- ասաց վարչապետը:

Նշելով, որ  ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորությունը, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը և ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին և հուղարկավորության արարողությանը, մասնակցել է նաև անվստահության խորհրդի քարտուղարը, իսկ ինքը ցավակցել է Կուտոյանի սգակիր ընտանիքին, վարչապետը հարց ուղղեց՝ ուրիշ ինչ պետք է աներ Կառավարությունը. «Էլ չեմ ասում՝ իսկ ինչո՞ւ այդ նույն մարդիկ նույն հարցը չեն բարձրացրել, երբ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել: Այսինքն՝ նրանք վերաբերմունքի տարբերություններ ունե՞ն: Մեզ համար նրանք նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում, այդ պաշտոնյաները պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում, և մենք պատշաճ, ինչ-որ պետք է արվեր, արվել է և անիմաստ եմ համարում այդ քննարկումները»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ