13  01  2020

Ո՞վ է գողացել Մարիամ Փաշինյանի հեռախոսը․ Գագիկ Համբարյան

Ո՞վ է գողացել Մարիամ Փաշինյանի հեռախոսը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի facebook-յան էջում այսօր երկրորդ գրառումն է հայտնվել՝ նվիրված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։

Վերջին գրառումից հետո այնպիսի տպավորություն է, որ վարչապետի դստեր հեռախոսն ընտանիքի անդամներից մեկը գողացել է և գրառումներ է անում...Ամեն դեպքում դա երիտասարդ աղջկա գրառման նման չէ։

Նախ, բարեվարքության կաննոներն անտեսելով Վանեցյանին Մարիամը դիմում է անունով։

Ավելին, զարմանալի էր երիտասարդ աղջկանից «լսել» «Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր»: նախադասությունը։

Շատ տհաճ է, երբ ժողովրդավարական երկրի ղեկավարի երեխան կտրվելով իրականությունից այսպիսի մտքեր է արտաբերում։ Երևի ինչ-որ մեկը նրա հեռախոսը գողացել է, որը շատ ընդունված երևույթ է պարոն Փաշինյանի թիմում։

Հ.Գ. Իսկ եթե լուրջ՝ Փաշինյանների ընտանիքի ագրեսիան Վանեցյանի նկատմամբ պայմանավորված է հայտնի ֆիլմի հերոսի՝ «Он слишком много знает...» հայտնի դարձած արտահայտության հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ