21  12  2019

Նիկոլի քավորը և քաղաքական սանիկը մերժում են իրար․ Կոնստանտին Տեր-Նակալյան

Նիկոլի քավորը և քաղաքական սանիկը մերժում են իրար․ Կոնստանտին Տեր-Նակալյան

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներից Կոստանտին Տեր-Նակալյանը գրում է․

«Բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Բլեյանի կրթահամալիրին կից ցանկապատ կառուցելու շատ կենցաղային իրավիճակից։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

« Եթե կարճ-կոնկրետ, ապա կրթահամալիրի կողքի մանկապարտեզը ուզում ա ցանկապատով առանձնանա Բլեյանի կրթահամալիրի տարածքից, Բլեյանենք էլ խիստ դեմ են դրան։ Ամենայն անկեղծությամբ ասեմ՝ ինչքան էլ նայեցի, տենց էլ չհասակացա, թե կռվախնձորը ինչում է։ Ավելին՝ ոչ հասկացա, թե ինչու պետք է անպայման ցանկապատել, ոչ էլ հասկանում եմ, թե ինչն է դրա տենց հակացուցված քաղաքաշինական նորմերին։

Իրավիճակի ուշագրավությունը նարնում է կայանում, որ էս մի կաթիլ մեղրի պատմությունը իրար դեմ է հանել Նիկոլի ամենանվիրյալ ու առանցքային պրոտեժեներից մեկին՝ սուպեր քաղաքապետ Կարգին Հայկոյին, և միևնույն Նիկոլի քավորին՝ Աշոտ Բլեյանին։

Հիմա Բլեյանը իրա մասով է Նիկոլի լավագույն ադաթներով ու տեխնոլոգիաներով բոլոլա անում՝ նստացույցով, պիկետով, թեթև բախումներով, պաթոսով ու դեմագոգիայով և ֆորմալ իշխանությունների որոշումները չհարգելով, Կարգին Հայկոն էլ իրա մասով ոտքը գազից չի հանում ու դատելով Բլեյանի պատմածներից՝ շրփ-թրփ շինթույլատվության որոշումներ է մոգոնում, քայլարաստ ավագանիներին թույլ չի տալիս, որ Բլեյանին զորակցեն և այլն։

Ու արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Նիկոլի քավորը մերժում է Նիկոլի քաղաքական սանիկին և հակառակը։ Սաղ հարցն էլ նրանում է, թե ոնց է էս իրավիճակում Նիկոլը մտնելու մատի ու մատանու արանքը և ում կողմն է բռնելու։ Իրոք հետաքրքիր է, որովհետև եթե քավորի մոտ լավամարդ դուրս գա ու փուռը տա Հայկոյին՝ թույլ չտալով, որ ցանկապատը կառուցվի, ևս մի անգամ ի ցույց է դնելու իր թայֆաբազ էությունը։ Եթե երկու ոտքը դնի մի կոշիկում ու բռնի Հայկոյի կողմը, հատկապես իր մերձավոր կռուգին է մեսսիջ լինելու, որ Նիկոլի վրա շատ հույս դնել պետք չի, հրեն՝ անգամ սեփական քավորին ա պատրաստ փուռը տալ։

Սպասենք, տեսնենք, թե էս ԽԾԲ-ական ցուգցվանգը ինչով է պրծնելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ