13 12 2019

Սպառնալիքի լեզուն չի գործելու․ ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովին



«Հայաստանի դիրքորոշումը ԼՂՀ հարցում հստակ ներկայացվել է, այն է՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն էԻնքնորոշման իրավունքը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման։ Առանց սահմանափակման ասելով նկատի ունենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ. այն է` Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը՝ Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»,- ասուլիսում ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության, ասաց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ