10 12 2019

Իշխանությունն ունի փաստեր, որ Քոչարյանը բացարձակ անմեղ է․ Hayeli.am

Իշխանությունն ունի փաստեր, որ Քոչարյանը բացարձակ անմեղ է․ Hayeli.am

Hayeli.am-ը գրում է․ «Մեզ հայտնի է դարձել, որ իշխանության ձեռքի տակ են հայտնվել անհերքելի փաստաղթեր, որոնցով արձանագրված է. թե ինչպես են 2008 թվականի հայտնի իրադարձություններից առաջ այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Գորիկ Գուրգենիչը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը օպերատիվ տվյալներ  փոխանցել Սահմանադրության պահպանման երաշխավոր, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ որոշ ուժեր պատրաստվում են տապալել երկրում սահմանադրական կարգը: Դրանից հետո Քոչարյանը քայլեր է ձեռնարկել այդ կարգի պահպանման ուղղությամբ:

Այդ փաստաթղթերը հարյուր տոկոսով ապացուցում են Քոչարյանի անմեղության փաստը եւ փաստում, որ նրան առաջադրված մեղադրանքը առնվազն անհիմն է: Եւ քանի որ  նշված պաշտոնյաներից եւ ոչ մեկն էլ ողջ չէ, որոնց ճնշելու միջոցով իշխանությունը կկարողանար որոշակի խմբագրումներ անել դրանցում, ապա Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանն այլ բան չի մնում, քան առաջիկայում հաշվի նստել ճշմարտության հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ