10 12 2019

Աշխատավարձով եմ ապրում․ Փաշինյանի աներձագ



«Այսօրվա իշխամությունը մեկ տարում արել է այնքան գործ, որքան չի արել ՀՀԿ-ն 10 տարում»․ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ասաց նաև, որ բացթողումները շատ են, որոնցից մեկն էլ այն է, որ կոշտ չեն։

Հարցին, թե ինչպես է վերաբերում ամանորյա միջոցառումներին ավելի քան 700 հազար դոլարի տրամադրմանը, պատասխանեց․ «Մինչև չտեսնեմ ինչ միջոցառում է կազմակերպվել, ինչպես է զարդարվել, ինչ համերգ է, երգչին ինչքան է տրվել, մեր ժողովուրդը ինչքանով լավ ամանոր է անցկացրել, չեմ կարող գնահատել։ Եթե ժողովուրդը գոհ ամանորի գիշեր անցկացնի, ուրեմն ծախսերը տեղին էին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ