09  12  2019

36 միջազգային պայմանագիր, որոնք Հայաստանը ստորագրել է, բայց չի վավերացրել

36 միջազգային պայմանագիր, որոնք Հայաստանը ստորագրել է, բայց չի վավերացրել

Ստամբուլյան կոնվենցիայի օգտին խոսացող և քարոզչություն անողները այսպես ասած՝ մեղքը գցում են նախկին իշխանության վրա՝ նշելով, թե իրենք կապ չունեն՝ նրանք են ստորագրել կոնվենցինան, և եթե ստորագրել են, ուրեմն պետք է վավերացվի։ ՀՀԿ-ն էլ ասում է՝ մենք ստորագրել ենք, դուք մի վավերացրեք, չէ՞ որ լիքը բաներ կար, որ մենք արել էինք, դուք չեղարկեցիք։ Շատերն էլ ասում են, որ թե՛ վավերացնելն է անընդունելի, թե՛ անհասկանալի է այն ստորագրելու՝ ՀՀԿ իշխանության մոտիվացիան։

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե Հայաստանի անկախացումից ի վեր քանի միջազգային պայմանագիր, համաձայնագիր ու կոնվենցիա է ստորագրել Հայաստանը, որոնք մինչ այժմ վավերացված չեն։

Համաձայն ցանկի, ունենք պայմանագրեր, որոնք արդեն 20 տարի է՝ սպասում են վավերացման իրենց հերթին։

Պարզվում է, որ ներկայում առկա են ՀՀ կողմից ստորագրված և դեռևս չվավերացված 36 բազմակողմ միջազգային պայմանագրեր։ Ուժի մեջ մտնելու՝ վավերացման կամ հաստատման ընթացակարգերի տարբեր փուլերում են գտնվում դրանցից 32-ը։ 3 միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման ընթացակարգերը կասեցված կամ հետաձգված են, իսկ 1-ի՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը դադարեցվել է ՀՀ Սահմանադրությանն անհամապատասխանության հիմքով։

Եվ այսպես, վավերացման կամ հաստատման ենթական բազմակողմ միջազգային պայմանագրերը հետևյալն են՝

  1. Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային կից Ջրի և առողջության մասին արձանագրություն- ՀՀ կողմից ստորագրվել է 17,06,1999թ․
  2. Համալսարանական ուսումնառության ժամանակահատվածների ընդհանուր- ՀՀ կողմից ստորագրվել է 26․05․2000 թ․
  3. Փախստականների համար վիզաների վերացման մասդին եվրոպական համաձայնագիր-ՀՀ կողմից ստորագրվել է11․05․2001 թ,
  4. 1992 թ․ Արդյուանբերական վթարների անդրսահմանային հետևանքների մասին կոնվենցիայի և 1992 թ․ Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային կից Անդրսահմանային ջրերում արդյուանբերական վթարների հետևանքով քաղաքացիական պատահարների և առաջացած վնասի փոխհատուցման մասինարձանագրություն – ՀՀ կողմից ստորագրվել է 21․05․2003 թ,
  5. Եվրոպա-Կովկաս Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրում լրացումներ կատարելու մասին արձանագրություն –ՀՀ կողմից ստորագրվել է 09․10․2003
  6. Երիտասարդների վերազգային երակարժամկետ կամավորական ծառայության խթանման մասին Եվրոպական կոնվնեցի- ՀՀ կողմից ստորագրվել է 07․07․2005թ․
  7. Տրանսասիական երկաթուղային ճանապարհների ցանցի մասին միջկառավարական համաձայնագիր- ՀՀ կողմից ստորագրվել է 10․11․2006թ․
  8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրություն – ՀՀ կողմից ստորագրվել է 30․03․2007թ․
  9. Երեխաների որդեգրման մասին Եվորպական կոնվենցիա (վերանայված) ՀՀ կողմից ստորագրվել է 27․11․2008թ․
  10. Ամբողջությամբ կամ մասնակի ծովով փոխանցվոթղ ապրանքների միջազգգային փոխադրման պայմանագրերի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիա-ՀՀ կողմից ստորագրվել է 29․09․2009թ․
  11. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքի մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրություն- ՀՀ կողմից ստորագրվել է 29․09․2009թ․
  12. տարածքային համայնքների կամ իշխանությունների միջև անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի Եվրատարծաշրջանային համագործակցության խմբավորումների վերաբերյալ երրորդ արձանագրություն – ՀՀ կողմից ստորագրվել է 18․03․2010
  13. Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին- ՀՀ կողմից ստորագրվել է 29․09․2010 թ․
  14. Բարձրագույն կրթության որակավորումների ճանչման մասին Ասիաի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային կանվենցիա- ՀՀ կողմից ստորագրվել է 26․11․2011
  15. Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի չորրորդ լրացուցիչ արձանագրություն – ՀՀ կողմից ստորագրվել է 20․09․2012 թ․
  16. Միջազգային կոնվենցիա բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրվաունքների պաշտպանության մասին- ՀՀ կողմից ստորագրվել է 26․09․2013
  17. Չոր նավահանգիստների մասին միջկառավարական համաձայնագիր-ՀՀ կոմղից ստորագրվել է 07․11․2013 թ․
  18. Մարզական մրցումների մեքենայությունների մասին ԵԽ կոնվենցիա – ՀՀ կողմից ստորագրվել է 18․09․2014
  19. Եվրոպա-կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մաիսն հիմնական բազմակողմ համաձայնքագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությույն- ՀՀ կողմից ստորագրվել է 29․01․2015
  20. Մշակությաին արժեքներին առնչվող հանցագործությունների մասին Եվրոպական կոնվենցիա – ՀՀ կողմից ստորագրվել է 19․05․2017
  21. Հարկման բազայի քայքայումը և շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ բազմակողմ Կոնվենցիա- ՀՀ կողմից ստորագրվել է 07.06.2017 թ.
  22. Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդրսահմանային ոչ փաստաթղթային առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագիր- ՀՀ կողմից ստորագրվել է 22.09.2017թ.
  23. Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիա- ՀՀ կողմից ստորագրվել է 18.01.2018թ.
  24. Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին- ՀՀ կողմից ստորագրվել է 24.01.2018 թ.
  25. Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիա- ՀՀ կողմից ստորագրվել է 24.01.2018 թ.
  26. Ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն- ՀՀ կողմից ստորագրվել է 24.01.2018 թ.
  27. Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրների միասնական մոտեցման մասին ԵԽ կոնվենցիա- ՀՀ կողմից ստորագրվել է 24.01.2018 թ.
  28. ԵԽ տարածքում կինեմատոգրաֆիայի բնագավառում համատեղ արտադրության վերաբերյալ կոնվենցիա- 24.01.2018թ.
  29. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրություն- ՀՀ կողմից ստորագրվել է 26.09.2019 թ.
  30. Մեդիացիայի արդյունք հանդիսացող՝ վեճերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա- 26.09.2019 թ.
  31. Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի՝ անհատական հաղորդումների ընթացակարգերի վերաբերյալ կամընտիր արձանագրություն- ՀՀ կողմից ստորագրվել է 26.09. 2019 թ.
  32. «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքերում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրություն- ՀՀ կողմից ստորագրվել է 02.10.2019 թ.

Ուժի մեջ մտնելու ընթացակարգը կասեցված կամ դադարեցված

  1. Միջազգային քրեական դատարանի կանոնադրություն- ՀՀ կողմից ստորագրվել է 01.10.1999 թ.
  2. Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիա- ՀՀ կողմից ստորագրվել է 08.11.2001 թ.
  3. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին թիվ 13-րդ արձանագրություն- ՀՀ կողմից ստորագրվել է 19.05.2006 թ.
  4. Դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն- ՀՀ կողմից ստորագրվել է 21.12.2006թ.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ