06 12 2019

Քանի՞ գլխանի է ՀՔԾ-ն, որ Սերժ Սարգսյանին թույլ չտա երկրից բացակայել. Արմեն Աշոտյան



Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը և առաջադրված մեղադրանքը նաև նպատակ ուներ կանխելու նրա արտաքին քաղաքական գործունեությունը: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և հաստատեց այն տեղեկատվությունը, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր մի շարք քաղաքներ արտասահմանյան այցերի՝ հստակ ազգային, պետական, քաղաքական օրակարգով:

«Իշխանությունները դրանից տեղյակ էին ու հարուցված քրեական գործի և քաղաքական մեղադրանքների համատեքստում սա փորձ է կանխելու նախագահի արատաքին քաղաքականությունը: Հիմա անձնագիրը մնացել է Սերժ Սարգսյանի մոտ, բայց դա տեխնիկական է, որովհետև երբ կա մեղադրանք ու չբացակայելու մասին ստորագրություն, նախագահը սահման հատելու հնարավորություն չի ունենալու: Բայց ասեմ, որ դա բացարձակ մեր քաղաքական գործունեության վրա չի ազդելու: Հիմա տեսնեմ՝ քանի՞ գլխանի է ՀՔԾ-ն, եթե Սերժ Սարգսյանին թույլ չտա նշված ժամանակահատվածում բացակայել երկրից և վերադառնալ, քանի՞ գլխանի է այս իշխանությունը, դա եմ ուզում տեսնել հաջորդ տարի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ